ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Ազգընտիրների» խոսքը հավատ չի ներշնչում

«Ազգընտիրների» խոսքը հավատ չի ներշնչում
02.10.2013 | 16:01

Երկու օր է լրագրողները ցանկանում են գտնել ընդդիմության այն պատգամավորին, որոնք «կողմ» են քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը, սակայն հայտարարում են, թե դեմ են եղել: Լյուդմիլա Սարգսյանը, որ հաշվիչ հանձնաժողովի միակ ընդդիմադիր պատգամավորն է եղել, հայտարարում է, թե իշխանությունը, տվյալ պարագայում մեծամասնությունը կեղծիքի է դիմել` նպատակ ունենալով վարկաբեկել ընդդիմությանը: ՀՀԿ-ականներն էլ հեգնանքով նկատում են, թե ի՞նչ իմաստով ուներ կեղծելը, եթե, այսպես թե այնպես, ընտրվելու էր Կոստանյանը: Այսուհանդերձ, որքան էլ երկու կողմերը պնդեն իրենց արդարցիությունը, փաստ է, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտն այնքան է արժեզրկվել, որ ո´չ ընդդիմության, ո´չ էլ, առավել ևս, իշխանության խոսքը հավատ չի ներշնչում, և հասարակությունըն էլ ոչ մի սպասելիք չունի Ազգային ժողով ոտք դրած «ազգընտիրներից»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ